sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.
• . ի-ա հլ. «նուէր, ընծայ. 2. զոհ, մատաղ (առ Աստուած)» ՍԳր. որից պա-տարագել Ղևտ. է. 15. Գ. թագ. է. 48. պա-տարագաբարձ Դատ. գ. 18. պատարագաբեր Բ. թագ. ը. 2, 6. պատարագիք Գծ. իդ. 17 ևն։
• ՆՀԲ դնում է յարագել բայից կամ պատրուճակ բառից (տե՛ս այս ռառև-որ)։ Ալիշան, Հին հաւ. 451 պատար «լի» և պատրուճակ բառերից։-Պատա-րագ բառի վրայ երկու անգամ ընդար-ձակ վէճ է բացուած հայ թերթերի մէջ, Նախ Հիւնք. դրել էր պատարագ=պրս. ba dar kardan «դուրս անել, արտաք-սել» (առնելով այն հանգամանքից, որ պատարագի ժամանակ չմկրտուածնե-րին եկեղեցուց դուրս էին հանում)։ Տէրվ. Մասիս 1881 ապրիլ 27, 28 մեր-
• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա
• «զոհ»։ Խաչկոնց, Բիւզանդիոն թ. 153 ընդունում է Աճառեանի մեկնութիւնը։ Nyberg, Hilfsb. 2, 191 դնում է իրան, *pati-rāγa ձևից, որի մասին տես վերը երաժիշտ։ Նշանակութիւնը բոլորովին անյարմար է։
• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Սլմ. Տփ. պատարաք, Վն. պատարաք՝, Ալշ. Մշ. պա-դարագ՝, Շմ. պադարաք, Ղրբ. պադարա՛ք1 Մկ. պmտmրաք՝, Ագլ. պտա՛րագ՝, Գոր. պտա՛րաք, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. բադարաք, Ասլ. բադարաք, բադարա*, Տիգ. բmդmրmք, Զթ. բադայօք, բադայոք, Սվեդ. ռmռmրիւք, թրքախօս հայերից էնկ. badā-čak (Բիւր. 1898, 789), բոլորն էլ «եկեղեցու պատարառ»։
• ՓՈԽ.-Ուտ. պատարակ, պատարաք «պա-տարագ»։